Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քեզ ո՞վ չի ճանաչի

Քեզ ո՞վ չի ճանաչի
12.04.2013 | 23:22

Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժոխքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում, թե` ո՛վ է:

- Դե, քահանա եմ, 40 տարի ծառայել եմ եկեղեցում:
- Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
- Իհարկե ճանաչում եմ: Նա իմ Աստվածն է:
- Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում գնա ձախ:
Հաջորդիվ մոտենում է մի բողոքական պատվելի: Մարդը դարձյալ հարցնում է, թե ո՛վ է.
- Պատվելի եմ,-պատասխանում է,- 40 տարի քարոզչությամբ եմ զբաղվել:
- Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
- Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Տերն ու Փրկիչն է:
- Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում դու էլ գնա ձախ:
Ապա մի ծեր, կորամեջք տատիկ է մոտենում.
- Ո՞վ ես, -հարցնում է մարդը:
- Ես մի մեղավոր կին եմ. 40 տարի երգել եմ եկեղեցու երգչախմբում:
- Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես:
- Մեղա Քեզ, Տե՛ր,- մրմնջում է տատիկը,- Քեզ ո՞վ չի ճանաչի…

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ